Մաթեմատիկա գիտելիքիների ստուգում

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on June 13, 2022

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 0 է, հարյուրավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 5։
1) 50455
2)55405///
3) 5405
4)55045
2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման կարգով:
1)18, 23, 104,167, 1005, 1009
2)965,104, 598, 102, 106
3)1041, 1040, 1002, 8283
4) 5083, 222, 200, 19///
3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 20 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 20 անգամ
2) կփոքրանա 20 անգամ///
3) կփոքրանա 20-ով
4) կմեծանա 20-ով
4․ 19084 > 190*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1)8
2)9
3)6
4)7///
5․ Գտի՛ր 56 թվի 2/7 մասը:
1)9
2) 16///
3)196
4) 8
6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 6 կիլոմետր 7 մետրը մետրերով․
1) 6007մ///
2) 607մ
3)67մ
4) 7006մ
7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:
Подпись отсутствует
1)4/9///
2)9/4
3)4/5
4)5/4
8․ Քանի՞ կիլոգրամ է 3/10 տոննան։
1) 30
2) 3000
3) 310
4) 300///
9․Հաշվի՛ր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը։
1)900///
2)1098
3)1
4)899
10․ Գտի՛ր 3471 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 71
2) 1///
3) 471
4) 0
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 3, 7, 10, 17, 27__
44///
12․Հաշվի՛ր 3500- (36·100-100) արտահայտության արժեքը։0

13. AB հատվածի երկարությունը 19սմ է, AC հատվածը՝ 6սմ (տե՛ս նկարը) : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:
Подпись отсутствует
13///
14. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։16

15. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 81դմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։27

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը ներկայացրու՛ առաջադրանքներից հետո նշված տեղում:
16.Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
2400-1500=900
17. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։
121

Փիղը

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on June 9, 2022

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնցպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

 

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

1․Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունե։

 

2․Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

աֆրիկական և հնդկական

2․Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:

3․Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

 

4․Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթներով

Բառային առաջադրանքներ

Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։ բարի­-լավ  թակարդում-բանտ՝

Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները: մեծ-փոքր  դժվար-հեշտ  ծանր-թեթև

Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

 

մեծ—փիղ

 

լավ—ընկեր

 

փոքր—ձագ

 

երկեար—կնճիթ

 

Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

Դուրս գալ—տնից

Ողջունել—մայրիկին

Վերցնել—հեռախոսը

Ներս քաշել—դուռը

 

Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

փիղ․․․կենդանին սնվում է  տերևով և․․․․խոտով։

 

 

Մաթեմատիկա

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on June 8, 2022

ԹԵՍԹ

Մաթեմատիկայի ստուգատես

0

Posted by anahittowmasyan | Posted in Մաթեմատիկայի ստուգատես, Uncategorized | Posted on June 8, 2022

Ժամանակահատված՝ հունիսի 1-13

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Չորրորդ դասարանի սովորողների համար Ելքի ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները։

  • Ստուգատեսը կազմակերպվում է առկա և հեռավար հարթակներում, ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի կայքում, բլոգում։
  • Սովորողը ստուգատեսին մասնակցում է իր համակարգչով: 
  • Սովորողն իր բլոգում ունի Ստուգատես վերնագրով բաժին:
  • Հեռավար ուսուցման ծրագիր ընտրած սովորողները ստուգատեսին մասնակցում են հեռավար տարբերակով։
  • Այս չորս փուլերի արդյունքները գրանցվում են համապատասխան փաստաթղթում, որը բաց է՝ տեսանելի սովորողներին, ծնողներին։

 Առաջին փուլ:
 Չափումներ, պարագիծ:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարությունները և հաշվում է ու գրանցում է պարագիծը:

Տանը:
Սովորողը մոտենում է իր աշխատանքային սեղանին, որն ունի ուղղանկյուն կամ քառակուսի ձև, չափում է երկարությունը, լայնությունը, հաշվում է սեղանի պարագիծը:Սովորողը գրանցում է աշխատանքի սկիզը, ավարտը: Աշխատանքը տեսանկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երկրորդ փուլ:

 Չափումներ, մակերսի հաշվում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Տանը:
Սովորողն բացում է նշված հղումըֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, ավարտը, արդյունքները: Աշխատանքը նկարահանվում է, և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երրորդ փուլ
Կշռում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Տանը:

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին,գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Աշխատանքը նկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Չորրորդ փուլ:
 Հեծանիվ կամ լող:

Սովորողը չորրորդ փուլում, իր ցանկությամբ,  կա՛մ լողում է, կա՛մ էլ վարում է հեծանիվ:

Հեծանիվ:

Սովորողը մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է մոտ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Լող:
Սովորողը լողազգեստով մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Օգնականը միացնում է վայրկենաչափը, սովորողը սկսում է լողալ: Սովորողը երկու անգամ  լողավազանի երկարությամբ  մի ծայրից լողալով գնում է մյուս ծայրը և ետ է վերադառնում: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ /լողավազանի երկարությունը նախապես նշվում է/: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի սանտիմետր  է լողում՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կլողար  մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան սանտիմետր լողար:

Այս չորս փուլերը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Ծնողները կարող են առանց խանգարելու հետևել սովորողների աշխատանքին:

Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է Ստուգատեսի գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:

Թեսթ 16

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on June 8, 2022

Թեսթ 16

Թեսթ 5

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on June 8, 2022

Թեսթ 5

Հաշվետվություն

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on June 1, 2022

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

English

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on May 19, 2022

Բնագիտություն

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on May 19, 2022

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Русский

0

Posted by anahittowmasyan | Posted in Uncategorized | Posted on May 19, 2022

Прочитай текст и ответь на вопросы.
Черепаха

Странный след на песке — словно проехал игрушечный грузовик. Это след черепахи. Черепаха выползла из норы и пошла щипать свежую травку. Ползёт черепаха дальше. Навстречу ей бежит белый заяц.

Этот зверь не страшен черепахе. Потом встретила черепаха маленького суслика. Но и этот зверь не может испугать черепаху. Но вот над собой услышала черепаха крик орла. Это самый страшный враг черепахи. Черепаха быстро спрятала ноги и голову.
Орёл захватил когтями черепаху, взлетел высоко и понёс её далеко к скале. Вдруг к нему бросился
другой орёл и стал отнимать добычу. Тут орёл разжал цепкие когти, и черепаха упала вниз в густую
траву. Это было спасение.

Расскажи, чей след остался на песке.
Это след черепахи.
Кто самый страшный враг черепах?

Орёл страшный враг черепахи.

Как спаслась черепаха?

Орёл разжал цепкие когти, и черепаха упала вниз в густую
траву. Это было спасение.

3. Отгадай загадку.
Нет ног, а хожу,
Нет рта, а скажу,
Когда спать,
Когда вставать,
Когда уроки начинать.

                                      Часы

Skip to toolbar